Մալկոմը դարձավ Ռուսաստանի անցած առաջնության լավագույն ռմբարկուն՝ 27 խաղում խփելով 23 գոլ։
Հաջող մրցաշրջանից հետո բրազիլացին հայտնվել է եվրոպական հսկաների ռադարում։
Ըստ բրազիլական UOL-ի՝ Մալկոմի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսը»։
Նշվում է, որ 26-ամյա Մալկոմի տրանսֆերը «Յուվենտուսի» համար կարող է արժենալ 30-ից 40 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ ձմռանը Մալկոմի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում նաև ֆրանսիական ՊՍԺ-ն: