«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի տրանսֆերային աշխատանքի մասին. «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ, տեղեկացնում են հեղինակավոր աղբյուրները։
Պատասխանելով տրանսֆերների մասին հարցին՝ Լապորտան խոստովանել է, որ գոհ է արշավի ընթացքից.
«Տրանսֆերային պատուհանն առայժմ լավ է ընթանում: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ մեր ակումբում»,- կատալոնական գրանդի ղեկավարի խոսքերն են մեջբերում իսպանական լրատվամիջոցները: