Հայտնի է, թե որտեղ կարիերան կշարունակի Անխել դի Մարիան

Արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան մոտ է կարիերան Պորտուգալիայում շարունակելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա արգենտինացուն հավակնում է «Բենֆիկան»: Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2024 թվականի ամառը։ Կիսապաշտպանն արդեն խաղացել է լիսաբոնյան ակումբում 2007-ից 2010 թվականներին։

Հունիսի 6-ին կիսապաշտպանը հայտարարեց «Յուվենտուսից» հեռանալու մասին։ Դի Մարիան ակումբում է 2022 թվականից։ Անցած մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։