Մարկո Վերատտին կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատտին կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։ Աղբյուրի համաձայն՝ փարիզցիները պատրաստ են իտալացուն բաց թողնել 80-100 միլիոն եվրոյի դիմաց։

Ավելի վաղ ֆուտբոլիստի գործակալը հաստատել էր ակումբի հետաքրքրությունը Սաուդյան Արաբիայից։

2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը Լիգա 1-ում անցկացրել է 29 հանդիպում և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։