Անգլիական գրանդը ցանկանում է գնել «Այաքսի» պաշտպան Յուրիեն Թիմբերին

«Արսենալը» բանակցություններ է վարում «Այաքսի» հետ պաշտպան Յուրիեն Թիմբերի տրանսֆերի շուրջ:

Ինչպես հայտնում է The Athletic-ը, լոնդոնյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 30 մլն ֆունտ: «Այաքսը» պահանջում է 50 միլիոն, սակայն բանակցությունները շարունակվում են։

Անցած մրցաշրջանում Թիմբերը Հոլանդիայի առաջնությունում անցկացրել է 34 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։