«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալ Ռաֆայելա Պիմենտը խոսել է նորվեգացի ֆուտբոլիստի ապագայի մասին։
«Հոլանդը հաստատ կմնա «Մանչեսթեր Սիթիում» և կշարունակի խաղալ այնտեղ»,- գործակալի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
22-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը։ 2022/23 մրցաշրջանի 53 խաղում նորվեգացին խփել է 52 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։