«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժորդի Ալբան պատմել է, թե ինչ է մտածում նախկին թիմակից Ալեխանդրո Բալդեյի մասին։
«Ի՞նչն է Բալդեին այդքան լավ դարձնում: Նրա ֆիզիկական պատրաստվածությունը։ Նա շատ արագ է խաղադաշտում, երիտասարդ է, առաջընթացի տեղ ունի։ Բալդեն անհավանական մրցաշրջան անցկացրեց՝ չնայած իր երիտասարդությանը: Նա մեծ փորձ չուներ, բայց նա շատ լավ գործեց»,- Ալբայի խոսքերը մեջբերում է AS-ը։
Նախորդ մրցաշրջանում 20-ամյա Բալդեն Լա Լիգայում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։