Հոն Մին Սոն. «Ինձ համար փողը նշանակություն չունի»

«Թոթենհեմի» հարձակվող Հոն Մին Սոնը հայտարարել է, որ չի ընդունի Սաուդյան Արաբիայի առաջարկը։

«Ես դեռ շատ անելիքներ ունեմ Պրեմիեր Լիգայում։ Հիմա ինձ համար փողը նշանակություն չունի, կարևորը հպարտությունն է, որ ես ֆուտբոլ եմ խաղում, խաղում եմ իմ սիրելի առաջնությունում»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Սունգմո Լին։

Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում 30-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։