Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը ցանկանում է լքել մադրիդյան ակումբը, հայտնում է SER Deportivos-ը:
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա պորտուգալացին բաց է «Ատլետիկոյից» հեռանալու համար, սակայն ցանկանում է քննարկել միայն Չեմպիոնների Լիգային մասնակցող թիմերի առաջարկները։ Եթե նման առաջարկներ չստացվեն, ապա Ֆելիշը պետք է մնա մադրիդյան ակումբում։
2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածը հարձակվողը վարձավճարով անցկացրել է «Չելսիում»։ Լոնդոնցիների կազմում նա մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ Անգլիական ակումբը վարձակալության ժամկետի ավարտից հետո հրաժարվել է գնել Ֆելիշին։