«Բետիսի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Բրավոն «Բետիս» է տեղափոխվել 2020 թվականի օգոստոսին «Մանչեսթեր Սիթիից»` ազատ գործակալի կարգավիճակով։
Իսպանիայի առաջնությունում 40-ամյա Բրավոն հանդես է եկել նաև «Բարսելոնայում» և «Ռեալ-Սոսյեդադում»։