«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը շուտով կարող է երկարաձգել պայմանագիրը անգլիական ակումբի հետ, գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ըստ նրա՝ կողմերը բանակցություններ են վարում համաձայնագրի երկարաձգման շուրջ։ «Սիթին» ցանկանում է, որ ֆուտբոլիստը մնա թիմում՝ չնայած «Բավարիայի» հետաքրքրությանը:
2022/23 մրցաշրջանում 33-ամյա անգլիացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ հաշվարկված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը: