«Նյուքասլը» ցանկանում է տրանսֆերային փոխանակում առաջարկել «Բարսելոնային»

«Նյուքասլը» հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյա Դիասի ծառայություններով:

Ինչպես հայտնում է Jijantes FC-ն, «կաչաղակները» ցանկանում են ուժեղացնել հարձակման գիծը 26-ամյա եզրային հարձակվողի միջոցով:

Աղբյուրը հայտնում է, որ «Նյուքասլը» նպատակ ունի բրազիլացու համար կատալոնական ակումբին առաջարկել 30 միլիոն եվրո, ինչպես նաև գործարքի մեջ ներառել կիսապաշտպան Բրունո Գիմարաեշին։

Անցած մրցաշրջանում Ռաֆինյան բոլոր մրցաշարերում անցկացրած 50 խաղում դարձել է 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։ Ըստ Transfermarkt-ի՝ Ռաֆինյան գնահատվում է 60 մլն եվրո: