«Թոթենհեմի» կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբերգը շարունակում է հետաքրքրություն առաջացնել եվրոպական գրանդների մոտ։
Դանիացի ֆուտբոլիստը, ըստ շրջանառվող լուրերի, կարող է այս ամառ լքել «Թոթենհեմի» շարքերը, իսկ Մյունխենի «Բավարիան» համարվում է նրա տրանսֆերի գնման հիմնական հավակնորդներից մեկը։ Լրագրող Ալեսիո Ալայմոյի տեղեկություններով՝ Մադրիդի «Ատլետիկոն» նույնպես միացել է 27-ամյա կիսապաշտպանի համար մղվով տրանսֆերային պայքարին։ «Ներքնակների» ղեկավարությունն արդեն սկսել է աշխատանքը ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ։
Transfermarkt-ի փորձագետները Հոյբերգի տրանսֆերային արժեքը գնահատում են 45 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ավարտվում է երկու տարուց։ Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: