Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մոտ է Բրազիլիայի հավաքականը գլխավորելուն։
Ըստ բրազիլական ge հրատարակության՝ 2024 թվականին Կառլո Անչելոտտին կդառնա Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը։
Որոշումը վերջնականապես կայացվել է մարզչի եւ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ղեկավարության հանդիպումից հետո։
«Ռեալը» այս մասին կհայտարարի 2024 թվականի հունվարին։