«Ռոմայի» կիսապաշտպան Բրայան Կրիստանտեն երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ։
Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 28-ամյա ֆուտբոլիստի նոր աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։
Կրիստանտեն «Ռոմայում» հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։ Այդ ժամանակից ի վեր ֆուտբոլիստը, անցկացրել է 228 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ «Ռոման» Իտալիայի վերջին առաջնությունն ավարտել է վեցերորդ հորիզոնականում։