Կեպա Արիսաբալագայի ապագայի հարցում հստակություն կա

«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան հաջորդ մրցաշրջանում կարող է մնալ լոնդոնյան ակումբում, հայտնում է Evening Standard-ը։

«Թոշակառուների» նոր գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ուրախ կլինի աշխատել իսպանացի դարպասապահի հետ՝ որպես թիմի հիմնական դարպասապահ, հայտնում է աղբյուրը։ Արգենտինացի մասնագետի խոսքով՝ դարպասապահների մարզիչ Տոնի Խիմենեսի հետ Կեպան կարողանում է նոր մակարդակի հասնել։

Հիշեցնենք, որ Կեպան «Չելսի» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը «Ատլետիկից» 80 միլիոն եվրոյի դիմաց։

Անցած մրցաշրջանում 28-ամյա դարպասապահը լոնդոնյան թիմի կազմում անցկացրել է 39 հանդիպում, բաց է թողել 45 գնդակ ու 12 հանդիպումներում անառիկ պահել դարպասը։