Բելգիացի հարձակվող Էդեն Ազարը, ով վերջերս է հեռացել Մադրիդի «Ռեալից», խոսել է իր ապագայի մասին։
«Ճիշտն ասած՝ դեռ չգիտեմ։ Երեք դժվար տարիներից հետո ես պարզապես ցանկանում եմ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ և բոլորի նման գնալ արձակուրդ:
Ես դեռևս ինձ ունակ եմ զգում պրոֆեսիոնալ մակարդակով խաղալու։ Ինձ դեռ մի քիչ էներգիա է մնացել», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է RTBF-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 32-ամյա ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել Բելգիայի առաջնությունում։