«Լիվերպուլը» շարունակում է հետաքրքրվել «Բավարիայի» պաշտպան Բենջամին Պավարի ծառայություններով։
Ինչպես հավտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը՝ մերսիսայդյան ակումբը ուսումնասիրում է ֆրանսիացի ֆուտբոլիստի ձեռքբերման հնարավորությունը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը որոշել է հեռանալ Թոմաս Տուխելի թիմից, ինչը նա արդեն հասկացրել է ղեկավարությանը։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։