«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնն այս ամառ կարող է տեղափոխվել «Պարի Սեն-Ժերմեն», հայտնում է Le Parisien-ը:
Նշվում է, որ ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին անձամբ է հետաքրքրված ֆուտբոլիստ գնելու հարցում։
ՊՍԺ-ն անգլիացի հարձակվողին դարձրել է ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակը:
Քեյնի պայմանագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։