«Բարսելոնան» շուտով կարող է հայտարարել նոր տրանսֆերի մասին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները համաձայնության են եկել «Ատլետիկո Պարանաենսեի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վիտոր Ռոկեի տրանսֆերի շուրջ։ Գործարքը կկնքվի 35 միլիոն եվրոյով՝ առանց բոնուսների։ Ֆուտբոլիստի պայմանագիրը հաշվարկվելու է մինչև 2028 թվականի ամառ։
18-ամյա ֆուտբոլիստը միայն ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»: Բանակցությունները վերջնական փուլում են։
2023 թվականին Ռոկեն ակումբի կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։