Ազգերի Լիգա. Խորվաթիա – Իսպանիա հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ

Այս րոպեներին ընթանում է Ազգերի Լիգայի 2023թ. խաղարկության եզրափակիչ Խորվաթիա – Իսպանիա հանդիպումը:

Հանդիպման 90 րոպեների ընթացքում կողմերը մղեցին հավասար պայքար, և չկարողացան գրավել միմյանց դարպասը:

Խաղը անցավ համեմատաբար հավասար պայքարում: Կողմերը դաշտում տվեցին ամեն ինչ բաղձալի գավաթին տիրանալու համար, սակայն կողմերից ոչ մեկին չհաջողվեց հասնել հաջողության:

Այսպիսով՝ հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց ոչ-ոքի 0-0 հաշվով, ինչը նշանակում է, որ Ազգերի Լիգայի 2023թ. խաղարկության եզրափակիչ խաղում մեզ սպասվում է լրացուցիչ ժամանակ: