«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան դարձել է թիմի մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է թիմի պաշտոնական կայքը։
20-ամյա կիսապաշտպանի օգտին քվեարկել է երկրպագուների 71 տոկոսը։ Նա առաջ է անցել հարձակվողներ Սերժ Գնաբրիից (9%) և Թոմաս Մյուլերից (5%)։
Մայիսին Մուսիալան մասնակցել է Բունդեսլիգայի չորս խաղի՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Մուսիալի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 110 միլիոն եվրո։