«Բարսելոնայի» նախկին աստղ Ժորդի Ալբան մոտ է «Ինտեր Մայամի» տեղափոխվելուն: Կողմերը համաձայնության են եկել գործարքի բոլոր պայմանների շուրջ, հայտնում է Mundo Deportivo-ն։
Այս պահին ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ ունի։
Մայիսի 24-ին Ալբան հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու մասին։ Նա կատալոնացիների կազմում խաղացել է 11 տարի։
2022/23 մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։