Հայաստան – Լատվիա հանդիպումը կսպասարկի Սլովակիան ներկայացնող մրցավարական անձնակազմը:
Հանդիպման մրցավար է նշանակվել Պետեր Կրալովիչը։ Մրցավարի օգնականներն են Միլան Շտրբոն և Տոմաշ Վորելը, 4-րդ պաշտոնյան է Մարտին Դոհալը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:
VAR-ի մրցավար է նշանակվել Սյորեն Ստորկսը (Գերմանիա), VAR-ի մրցավարի օգնական՝ Պասկալ Մյուլլերը (Գերմանիա):
Հիշեցնենք, որ Հայաստան – Լատվիա հանդիպումը կկայանա հունիսի 19-ին՝ Երևանի ժամանակով ժամը՝ 20։00-ին։