Իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեն կդառնա ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչը, հայտնում է PSG Community-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացին առաջիկա մի քանի ժամում թռչելու է Փարիզ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերմանացի մասնագետ Յուլիան Նագելսմանը չի գլխավորի ՊՍԺ-ն 2023 թվականի ամռանը։
Էնրիկեի վերջին աշխատանքն Իսպանիայի հավաքականն էր, որը նա լքեց անցյալ տարվա դեկտեմբերին։ Մինչ այդ 52-ամյա մասնագետը գլխավորել է «Բարսելոնան», «Սելտան» և «Ռոման»: