Զինեդին Զիդան. «Ես կարոտում եմ ֆուտբոլը»

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է մարզչական աշխատանքի հնարավոր վերադարձի մասին հարցին.

«Ես կարոտում եմ ֆուտբոլը, բայց ֆիզիկապես… Ինչ վերաբերում է մարզչական աշխատանքին վերադառնալուն, ժամանակը կգա։

Չգիտեմ, թե դա երբ կլինի, բայց ժամանակը հաստատ կգա»,- Զիդանի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Զիդանի վերջին աշխատատեղը Մադրիդի «Ռեալն» էր, որը նա լքել է 2021 թվականին։ 50-ամյա մասնագետը երկու անգամ գլխավորել է Մադրիդը՝ 2016-ից 2018 թվականներին և 2019-ից 2021 թվականներին:

Զիդանի գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և երեք անգամ հաղթել Չեմպիոնների Լիգայում։