Ուրբաթ օրը «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարեց, որ դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները շարունակվում են։
Միաժամանակ ESPN-ը տեղեկություն ունի, որ ակումբն այլևս նախկինի պես լավատես չէ իսպանացի ֆուտբոլիստի ապագայի հարցում։
«Կարմիր սատանաների» ճամբարում դեմ չեն դարպասապահի վաճառքին:
Նշենք, որ Դավիդ դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2011 թվականի ամառվանից։