Մադրիդի «Ռեալը» ակնկալում է 100 միլիոն եվրոյից ոչ ավելի ծախսել «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերի վրա, հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը վերջին առաջարկն է պատրաստում 29-ամյա անգլիացու տեղափոխության վերաբերյալ։ Եթե «Թոթենհեմին» դա չբավարարի, մադրիդցիները կհրաժարվեն տրանսֆերից։
Անցած մրցաշրջանում Քեյնը 38 խաղում դարձել է 30 գոլի հեղինակ: Նրա պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։