«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էմերիկ Լյապորտը կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է ինսայդեր Ռուդի Գալետտին։
Ֆուտբոլիստի կարիերան շարունակելու տարբերակների թվում են Լոնդոնի «Չելսին» և Մյունխենի «Բավարիան»։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 30 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում 29-ամյա պաշտպանը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 12 հանդիպում՝ առանց գոլի: Լապորտի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։