«Բավարիան» որոշում է կայացրել Վիկտոր Օսիմհենի տրանսֆերի վերաբերյալ

«Բավարիան» հրաժարվել է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի համար պայքարից։

Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ իտալական ակումբը ֆուտբոլիստի համար պահանջում է 150 միլիոն եվրո։

«Մանչեսթեր Յունայթեդը» նման գինը չափազանցված է համարում և չի ցանկանում բանակցությունների մեջ մտնել, մինչդեռ ՊՍԺ-ն մնում է միակ հետաքրքրված հայտատուն։

24-ամյա Օսիմհենը նախորդ մրցաշրջանում Ա Սերիայի 32 խաղում 26 գոլ է խփել։