Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը հիացել է մադրիդյան թիմի կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչով և Տոնի Կրոսով։
«Անչելոտտին զարմանալի մարզիչ է։ Զարմանալի է, թե ինչ կսովորեմ այս թիմում, հատկապես Մոդրիչի և Կրոսի հետ խաղալուց: Ես կշահեմ նրանց խաղի ըմբռնումից, նրանց խաղից, փորձից: Ես նրանց կողքին սպունգի պես կլինեմ՝ փորձելով կլանել այն ամենը, ինչ նրանք տալիս են։ Մեկ շաբաթից ես հավանաբար կսկսեմ նրանց նյարդայնացնել»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
19-ամյա անգլիացու հետ պայմանագիրը հաշվարկված է մինչև 2029 թվականի ամառ։ Հաղորդվում է, որ տրանսֆերային գումարը կազմել է 103 մլն եվրո։