Մոհամեդ Սալահի գործակալը հերքել է ՊՍԺ-ի հետ ֆուտբոլիստի բանակցությունների մասին

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի գործակալ Ռամի Աբաս Իսան հերքել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի հետ ֆուտբոլիստի բանակցությունների մասին տեղեկությունը։

«Ոչ, նա չի հանդիպել Ալ-Խելաիֆիին: Սա մի խոսքով»,- գրել է Իսան սոցցանցերում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախագահ Ալ-Խելաիֆին Մարոկկոյում հանդիպում է անցկացրել 31-ամյա ֆուտբոլիստի հետ։

Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Անցած մրցաշրջանում Սալահը Պրեմիեր Լիգայի 38 հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» կազմում՝ դառնալով 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 70 միլիոն եվրո։