«Մանչեսթեր Սիթին» շարունակում է բանակցել թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ նոր պայմանագրի շուրջ։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, անգլիական ակումբը կիսապաշտպանին առաջարկում է նոր պայմանագիր՝ 1+1 սխեմայով: Սակայն ֆուտբոլիստին չեն բավարարում գործարքի որոշ պայմաններ։
Կողմերի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ալ-Իթթիհադը» առաջարկ է արել Գյունդողանին։