«Նապոլին» հայտարարել է Ռուդի Գարսիային գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
«Ուրախ եմ հայտնելու, որ վերջին 10 օրերի ընթացքում միմյանց ճանաչելուց և խոսելուց հետո Ռուդի Գարսիան կլինի «Նապոլիի» նոր մարզիչը։ Ես նրան հաջողություն եմ մաղթում»,- գրել է ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը:
59-ամյա մասնագետի հետ պայմանագրի ժամկետը չի հաղորդվում։
Նախկինում «Նապոլին» գլխավորում էր Լուչիանո Սպալետին, ով 2022/23 մրցաշրջանի ավարտից հետո լքեց պաշտոնը։ Նրա գլխավորությամբ թիմը 1990 թվականից ի վեր առաջին անգամ հաղթեց Իտալիայի առաջնությունում։