Ռոմելու Լուկակուն կարող է լքել «Ինտերը»

«Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուսիլիոն վերադարձել է Իտալիա՝ «Չելսիի» հետ բանակցային հանդիպումից հետո։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, իտալական ակումբը չի կարողացել համաձայնության գալ հարձակվող Ռոմելու Լուկակուի և պաշտպան Կալիդու Կուլիբալիի վարձակալության վերաբերյալ: Բանակցությունները կշարունակվեն առաջիկա շաբաթների ընթացքում, քանի որ երկու ֆուտբոլիստներն էլ այս ամառ մնում են «Ինտերի» ցուցակի վերևում:

Անցած մրցաշրջանում Լուկակուն «Ինտերի» կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ 30-ամյա ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt պորտալի, կազմում է 40 միլիոն եվրո։

31-ամյա Կուլիբալին 2022/23 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։