«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում, հայտնում է Sports Zone-ը։
Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին Մարոկկոյում հանդիպում է անցկացրել 31-ամյա ֆուտբոլիստի հետ։ Նրանք ակտիվորեն շփվում են աշխարհի առաջնությունից հետո։ Ենթադրվում է, որ Ալ-Խելաիֆին Սալահին տեսնում է որպես հարձակվող Լիոնել Մեսսիին փոխարինող։
Անցած մրցաշրջանում Սալահը Պրեմիեր Լիգայի 38 հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» կազմում՝ դառնալով 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։