«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը ամփոփել է մրցաշրջանը:
Օրերս գերմանացի դարպասապահին շնորհվել է Լա Լիգայի վերջին խաղարկության լավագույն ֆուտբոլիստի կոչումը։
«Այժմ ես ինձ ավելի լավ եմ զգում, քան 25 կամ 28 տարեկանում։ Այս տարի ես փայլուն մրցաշրջան եմ անցկացրել, և չեմ կարող հիշել որևէ դեպք երբ կոպիտ սխալ եմ թույլ տվել: Սա ինձ հանգստություն է տալիս, ես ցանկանում եմ առավելագույն հուսալիություն ցուցաբերել ինչպես ակումբում, այնպես էլ Գերմանիայի հավաքականում»,- տեր Շտեգենի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը: