Նասեր Ալ-Խելաիֆին Մարոկկոյում հանդիպել է «Լիվերպուլի» աստղերից մեկի հետ

«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին Մարոկկոյում հանդիպել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի հետ, հայտնում է Sports Zone-ը։

ՊՍԺ-ն այժմ աշխատում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմն ուժեղացնելու ծրագրերի վրա։

Փարիզցիները մոտ են «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Բերնարդու Սիլվային ձեռք բերելուն, իսկ Սալահը ֆրանսիական ակումբի հաջորդ տրանսֆերային թիրախն է:

31-ամյա Սալահի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը:

Նախորդ մրցաշրջանում եգիպտացին բոլոր մրցաշարերում մերսիսայդցիների կազմում անցկացրել է 51 հանդիպում, խփել 30 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում։