Լյուկա Էրնանդեսը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Լյուկա Էրնանդեսը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն։

Ինչպես հայտնում է լրագրող Քերի Հաուի՝ ֆուտբոլիստը ծրագրում է տեղափոխվել փարիզյան ակումբ, սակայն չի ցանկանում խնդիրներ ունենալ ներկայիս թիմի հետ։

Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն դեռ առաջարկ չի արել «Բավարիային», սակայն, ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կկազմի առնվազն 50 միլիոն եվրո:

Transfermarkt-ը 27-ամյա պաշտպանին գնահատում է 50 միլիոն եվրո։