Ռիչարլիսոն․ ««Ռեալում» խաղալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է»

«Տոտենհեմի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիչարլիսոնը խոստովանել է, որ կցանկանար խաղալ Մադրիդի «Ռեալում», որը հարձակվող է փնտրում Կարիմ Բենզեմայի հեռանալուց հետո։

«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է կրել «Ռեալի»՝ աշխարհի ամենամեծ ակումբի մարզաշապիկը։ Բայց ես ունեմ ակումբ, ունեմ գործող պայմանագիր։ Ես պետք է ցույց տամ նրանց, թե ինչու են ինձ գնել։ Վատ մրցաշրջան էր, նաև վնասվածքների պատճառով։ Բայց «Ռեալում» խաղալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է»,- ասել է Ռիչարլիսոնը Բրազիլիայի հավաքականի հետ մամուլի ասուլիսում։

Ռիչարլիսոնը նաև քննարկել է իր հարաբերությունները Կառլո Անչելոտտիի հետ, ում օրոք նա նախկինում խաղացել է «Էվերտոնում»: Անչելոտտին մարզում է Մադրիդի «Ռեալը», սակայն Բրազիլիայի հավաքականը գլխավորելու թեկնածուներից է։