Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլան պատրաստվում է տեղափոխվել «Նյուքասլ», հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Նյուքասլը» մոտ 50 մլն ֆունտ է առաջարկել 26-ամյա իտալացու համար: Բանակցությունները շարունակվում էին վերջին օրերին։ Եթե գործարքը կայանա, Բարելլան կդառնա «Նյուքասլի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Անցած մրցաշրջանում Բարելլան բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։