«Չելսիի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Կայ Հավերցը կարող է կարիերան շարունակել «Արսենալում», հայտնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ «զինագործները» պատրաստ են տրանսֆերի համար վճարել 70 միլիոն եվրո։
«Չելսին» մտադիր է գերմանացու վաճառքից վաստակել 80 միլիոն։ Հավերցի պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսի 30-ին։