Ջեյմս Միլները կփոխի ակումբային գրանցումը

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Բրայթոն»: Համաձայնագիրը հաշվարկված է 1+1 սխեմայով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

37-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականից։ Մինչ այդ նա հինգ տարի խաղացել է «Մանչեսթեր Սիթիում»։

Անցած մրցաշրջանում «Լիվերպուլը» զբաղեցրել է 5-րդ տեղը Պրեմիեր Լիգայում: