Մոյսես Կայսեդոն կարող է փոխել ակումբային գրանցումը

«Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն կարող է տեղափոխվել այլ ակումբ, հայտնում է Football Insider-ը:

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա էկվադորցուն հավակնում է Մյունխենի «Բավարիան», որը պատրաստ է ֆուտբոլիստի համար պայքարել «Չելսիի» և «Արսենալի» հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բրայթոնը» Կայսեդոյի համար ցանկանում է առնվազն 70 միլիոն ֆունտ ստերլինգ։

2022/23 մրցաշրջանում Կայսեդոն անցկացրել է 43 հանդիպում, որոնցում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։