Անգլիական գրանդը հրաժարվում է Հարի Քեյնին ձեռք բերելու մտքից

«Մանչեսթեր Յունայթեդը» կորցրել է հետաքրքրությունը «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի նկատմամբ, հայտնում է The Guardian-ը:

Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիներն այլևս չեն պատրաստվում պայքարել 29-ամյա անգլիացու համար, քանի որ տրանսֆերային արժեքը կարող է չափազանց բարձր լինել։

Նախորդ մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։