Հայաստանի ազգային հավաքականի և Ռուսական «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանն մեկնաբանել է իր նկատմամբ եվրոպական ակումբների հետաքրքրվածության մասին լուրերը:
«ես ոչինչ չգիտեմ «Մարսելի» և «Այաքսի» կողմից իմ նկատմամբ հետաքրքրության մասին: Այժմ, բոլոր մտքերս միայն «Կրասնոդարի» մասին են»,- ասել է Սպերցյանը:
Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրած 41 խաղում դարձել էր 14 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: