Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլլան պատրաստվում է տեղափոխվել «Նյուքասլ Յունայթեդ», հայտնում է The Telegraph-ը:
«Նյուքասլը» մոտ 50 մլն ֆունտ է առաջարկել 26-ամյա իտալացու տրանսֆերի համար: Այժմ, բանակցությունները շարունակվում են։
Եթե գործարքը կայանա, Բարելլան կդառնա թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Անցած մրցաշրջանում Բարելլան բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։