«Բավարիան» հետաքրքրված է «Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեի ծառայություններով:
Լրագրող Սանտի Ունայի տեղեկություններով՝ գերմանական ակումբի ներկայացուցիչներն արդեն նախնական բանակցություններ են վարել 26-ամյա կորեացու գործակալների հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի խաղին հետեւում են եվրոպական մի շարք այլ գրանդներ։ Կիմ Մին Ջեի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Նյուքասլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն։
Անցած մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։