«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մերժել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին» գլխավորելու առաջարկը, հայտնում է Sky Sport Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ Լոնդոնում տեղի է ունեցել պորտուգալացի մասնագետի և «Ալ-Ահլիի» նախագահ Վալիդ Մուատի հանդիպումը, որտեղ Մոուրինյոն հաստատել է, որ նախընտրում է մնալ «Ռոմայում»: