Լերոյ Սանեի ապագայի հարցում հստակություն կա

Մյունխենի «Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն հաջորդ մրցաշրջանում կմնա թիմում: Լրագրող Թոբի Ալտշուլը հայտնում է, որ գերմանացին այս ամառ հեռանալու մտադրություն չունի։

Սանեն ցանկանում է մնալ «Բավարիայում» և Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին ապացուցել, որ արժանի է խաղալ Եվրո-2024-ում:

«Բավարիան» նախկինում մտածում էր Սանեի տրանսֆերը այս ամառ վաճառելու մասին, սակայն, այժմ մտափոխվել է:

Անցած մրցաշրջանում Սանեն Բունդեսլիգայում դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։